00:00:00

Մեկ շաբաթում գրացվել է 494 արտակարգ դեպք. զոհվել է մեկ մարդ, 6-ը փրկվել են

12:30, 19 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 12-18-ը գրանցվել է 736 դեպք, որից  494-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 414 հրդեհի ահազանգ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 4 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր