00:00:00

Ողջաբերդ գյուղի մոտ խոշոր hրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել. այն դեռ չի մարվել

09:37, 19 օգոստոս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիր գյուղից 60 բնակիչ, իսկ Ողջաբերդ գյուղից՝ 50-ը Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր