Մեկնարկային տուրում էլ Ունաի Էմերիի թիմը 1-0 հաշվով հաղթել էր «Նյուքասլին»։
Այսպիսով, Լոնդոնի «Արսենալը» 2009-2010 թվականների մրցաշրջանից հետո առաջին անգամ մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայում երկու անընդմեջ հաղթանակով։ «Զինագործները» 10 ընթացքում առաջին անգամ են նման արդյունք գրանցում։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հաղորդում է Opta-ն։
Հիշեցնենք, որ երկրորդ տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը՝ մնալով պահեստային նստարանին։
ԱՊԼ-ում երկու անընդմեջ հաղթանակով է մեկնարկել նաև «Լիվերպուլը»։