00:00:00

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24–ամյա վարորդը Mercede-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

11:24, 18 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր