00:00:00

Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է

10:28, 18 օգոստոս 2019 Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 04:42-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hondai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր` Օլգա Գ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր