00:00:00

Հորդառատ անձրեւները հեղեղել են Ստամբուլը. մեկ մարդ է զոհվել

23:47, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Ստամբուլում հորդառատ անձրեւները մի քանի թաղամասերում, ներառյալ Գրանդ Բազարը, հեղեղումների պատճառ են դարձել: Իշխանությունները հայտնել են մեկ զոհի մասին, հաղորդում է Reuters-ը: Անձրեւները սկսվել են քաղաքի մի քանի շրջաններում օրվա սկզբին եւ ուժեղացել կեսօրից: Լուսանկարներում եւ տեսանյութում երեւում է՝ ինչպես են Գրանդ Բազարի մինչեւ ծնկները ջրի մեջ վաճառողները փորձում պաշտպանել իրենց խանութները: Ստամբուլի քաղաքապետարանի թվիթթերյան էջում նշվում է, որ Ունկապանի շրջանում մահացած վիճակում անտուն մարդ է հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր