00:00:00

Երեւանում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. Վարորդը հիվանդանոցից հեռացել է՝ առանց բժիշկներին ասելու

20:48, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 35 GA 948 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը պարզել են, որ վարորդ Սերժիկ Վ.-ն հիվանդանոցից առանց բժիշկներին տեղյակ պահելու՝ հեռացել է։ Հետաքննիչի հանձնարարականով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր