00:00:00

Խոշոր հրդեհ Եղվարդում. Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ. Հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել

20:23, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր