00:00:00

Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը ավազով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է

18:11, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանն իր վարած КамАЗ 55111 մակնիշի 60 VP 100 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասել է, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր