00:00:00

Երևանում երիտասարդի մոտից հայտնաբերվեց «Բայկալ» տիպի գազային ատրճանակ

15:20, 17 օգոստոս 2019 Պատահարներ

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի: Նրա մոտից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ իր պահունակով՝ լիցքավորված 3 գնդիկներով: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր