00:00:00

Նոր Նորքի 8-րդ զանգվածում քաղաքացին վիճաբանությունը դադարեցնելու նպատակով «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ

12:43, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22.30-ին նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ: Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը: Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր