00:00:00

Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները

11:50, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 16-ին, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացին (Լիլիթ Ա.) ինքնակամ բացել է  ավտոմեքենայի դուռը: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր