00:00:00

Սիսիանում OPEL Astra-ն բախվել է պատին. վարորդի վիճակը ծանր է

10:07, 17 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 17-ին, ժամը 07:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «OPEL Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Կարեն Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարեն Պ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր