00:00:00

Սիսիան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 80 մետր գլորվել է ձորը

23:28, 16 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 16-ին, ժամը 17:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր