00:00:00

Հրդեհ` Այնթապ գյուղում. հայտարարվել է «Թիվ 2» կանչ

18:45, 16 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 16-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 17:15-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 17:58-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր