00:00:00

Հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում

18:25, 16 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են ս.թ. օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ (14 փրկարար), մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ (10 հրշեջ-փրկարար) և «Արևիկ» ազգային պարկի 6 աշխատակից: Հրշեջ-փրկարարները մարել են 5 ծառի կոճղ: Ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ծխացող օջախներ չկան: Անվտանգությունից ելնելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է հերթապահություն: https://www.youtube.com/watch?v=zCiQempp_J4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր