00:00:00

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

15:34, 16 օգոստոս 2019 Պատահարներ

 «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017 թ.ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորմամբ: Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում, իրենց տանը մոր՝ 1994 թ.ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր