00:00:00

Ֆուտբոլի 1-ին խմբի 2-րդ մրցափուլում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել «Վան» ակումբի գործադիր տնօրենի և «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի միջև. միջամտել են ոստիկանները

23:48, 15 օգոստոս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի համայնքային մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի 2019 -2020 թթ առաջնության 2-րդ մրցափուլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ հանդիպել են «Վան»-«Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմերը: Ժամը 18:50-ի սահմաններում խաղային իրադրության հետ անհամաձայնության պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն: Այդ ժամանակ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ, Երևանի բնակիչ Հրաչ Քանանյանը և «Վան» ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը վիճաբանել և քաշքշել են միմյանց: Բարեբախտաբար, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հետագա զարգացումները կանխել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր