00:00:00

Ջերմուկում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոբուսի վրա

18:45, 15 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Արմենիա» առողջարանային համալիրի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոբուսի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղը պոկվել և ընկել է «Neoplan» մակնիշի ավտոբուսի վրա: Փրկարարները ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր