00:00:00

Արհեստական քարաթափում

15:30, 15 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 12-14-ը ԱԻ նախարարի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում: Մասնավորապես՝ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ, Կապան քաղաքի Գործարանայի փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ: Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր