00:00:00

Զովունիում 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի շինարարական աշխատանքների ժամանակ

15:08, 15 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 08:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ կիսակառույց շինության (1 հարկանի) տանիքում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է.  անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Զովունի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի տանիքին շինարարական աշխատանքներ իրականացնելիս Էդգար Ա.-ն (ծնվ. 1955թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Էդգար Ա.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր