00:00:00

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. վարորդը տեղում մահացել է

14:45, 15 օգոստոս 2019 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Խաչի Ձոր» կոչվող հանդամասում տրակտոր է շրջվել և կան տեղեկություններ, որ 1 հոգի մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Կեչուտ գյուղիբնակիչ՝ 51-ամյա Վահրամ Եղիազարյանը իր վարած Տ-40 առանց հածվառման համարանիշի տրակտրովո Ջերմուկ քաղաքի Սպիտակ հող» կոչվող հանդամիջյան ճանապարհի երթևեկելի մասից դուսր է եկել և գլորվելով հայտնվել Խաչի ձոր» կոչվող ձոևում։ վթրաի հետւանքով Վ. ղիազարյանը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր