00:00:00

Առնվազն 23 մարդ Է տուժել Մերձմոսկվայում ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով

11:55, 15 օգոստոս 2019 Պատահարներ

Առնվազն 23 մարդ Է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով, որի շարժիչը բռնկել Է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այդ մասին օգոստոսի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում: «Նախնական տեղեկատվության համաձայն՝ տուժել Է 23 մարդ»,- ասել Է աղբյուրը: Տուժածների թվում կան երեխաներ: Ընդամենը օդանավում եղել Է ավելի քան 230 մարդ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերթիռի ժամանակ բռնկել Է շարժիչը, վայրԷջք կատարելիս ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Բոլոր ուղեւորներին տարհանել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր