00:00:00

Փրկարարաները մարել են գազի արտահոսքի հետևանքով բռնկված հրդեհը

20:40, 13 օգոստոս 2019 Պատահարներ

«911» ծառայությունը օգոստոսի 13-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր