00:00:00

Սխալ ախտորոշումը կործանել է 3-ամյա աղջկան

16:12, 13 օգոստոս 2019 Պատահարներ

Սխալ ախտորոշումը կործանել է Շոտլանդիայից 3-ամյա Հարփեր Այթքենին: The Scottish Sun-ը հաղորդում է, որ աղջիկը հոսպիտալացվել էր ջերմությամբ, որովայնի ցանով եւ կոկորդի ցավով: Նրա մոր՝ Լորիի խոսքով, դրանից մեկ օր առաջ Հարփերի մոտ դիարեա էր: Աղջիկը շտապ օգնության բաժանմունքում մի քանի ժամ էր անցկացրել եւ նրա վիճակը մի փոքր բարելավել էր: Որոշելով, որ փոքրիկի մոտ ստամոքսի սովորական խանգարում է, բժիշկները նրա դուրս էին գրել: Սակայն հաջորդ օրը Հարփերի շրթունքները կապտել էին: Վախեցած մայրը նորից նրան հիվանդանոց էր տարել, որտեղ աղջիկը միանգամից կորցրել էր գիտակցությունը: Քիչ հետո նրա մեջքին, դեմքին եւ ձեռքերին ցան էր հայտնվել եւ Հարփերին վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել: Աղջկան արհեստակամ կոմայի մեջ էին գցել, սակայն հոսպիտալացումից 2 ժամ անց նա մահացել էր: Աղջկա մայրը նշում է, որ հանկարծահաս մահվան պատճառը սեփսիսն էր, որը զարգացել էր ինֆեկցիայի ֆոնի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր