00:00:00

Երեւանի Չարենցի փողոցում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա աղջկա․ նա հոսպիտալացվել է

22:53, 12 օգոստոս 2019 Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 թ.): Փրկարարներն ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր