00:00:00

Սյունիքի անտառի հրդեհը հաջողվել է մեկուսացնել․ հրդեհաշիջմանը մասնակցում են մոտ 150 փրկարար, զինծառայող, ոստիկան

22:21, 12 օգոստոս 2019 Պատահարներ

Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում երեկ բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր ժամը 09:46-ին: ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ հրդեհաշիջմանը ներգրավվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15, «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա: Հրդեհի վայրում իրականացվում է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր