00:00:00

Սեւանում ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը հեծանավակով է եղել. մանրամասներ ողբերգական դեպքից

21:08, 12 օգոստոս 2019 Պատահարներ

Սեւանա լճի «Լագունա լողափ»-ում այսօր ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը Տավուշի մարզից է եղել, Սեւանա լիճ էին գնացել ընտանիքով` հանգստանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեւանի ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը: «25-ամյա երիտասարդը եւ 13-ամյա երեխան հեծանվանավակով են եղել: Նրանք մոտ 50 մետր ափից հեռացել են, հավանաբար ցանկացել են լողալ, երբ դեպքը  տեղի է ունեցել: Ջրի խորությունը այդ վայրում 2 մետր է եղել, երեւի լողալ չեն իմացել»,- ասաց  Արմեն Ճզմաչյանը: Նրա խոսքով` 13-ամյա երեխային ափից են օգնության հասել: Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները ջրից  դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր