00:00:00

Օգոստոսի 5-ից 11-ը գրանցվել է 826 դեպք, որից 562-ը՝ արտակարգ. 911

13:56, 12 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 34 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝  8 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր