00:00:00

Իջևանում բախվել են ՎԱԶ-2114-ը և ՎԱԶ-2107-ը. կան տուժածներ

11:42, 12 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 43-ամյա Վոլոդյա Մ.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 DV 761 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Բենիամին Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 707 TT 10 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր