00:00:00

«Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Սարավան-Զանգեր երթևեկելի հատվածից

11:00, 12 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 12-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր