00:00:00

Հրդեհ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մեծ թվով մարդ

09:19, 12 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ: Հրդեհը չի սպառնում բնակավայրերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր