00:00:00

Հրդեհ Զառիթափ գյուղում. այրվել է 1 տոննա անասնակեր

22:28, 11 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:42-ին: Այրվել է մոտ 1 տոննա, իսկ ջերմահարվել՝ մոտ 2 տոննա անասնակեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր