00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Վարորդը հիվամդանոցի ճանապարհին մահացել է

21:08, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 70-ամյա Մկրտիչ Ղուկասյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 68 կիլոմետրի հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ հայտնվել ձորում: Վարորդ Մ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր