00:00:00

Գյումրիի ՌՈ պաշտոնյան կասկածվում է հետախուզվողից 6 միլիոն ռուսական ռուբլի կաշառք վերցնելու համար

20:27, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը: Նա հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով: Ըստ աղբյուրի՝ Վլադիսլավ Մ.-ն թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել է, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին են փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի (մոտ 92 հազ. ԱՄՆ դոլար): Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցը հայտնում է, որ Մ. Մուրադյանը ներկայումս աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր