00:00:00

Մարմնական վնասվածքներ հասցրած քաղաքացուն ոստիկանները բերման են ենթարկել

16:45, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 9-ին, ժամը 11.10-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապ օգնության խուբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.50-ին շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկաններն իրացնելով օպերատիվ տվյալները նույն օրը Ջրվեժ, Բանավան թաղամասից Մարաշի բաժանմունք բերման ենթարկեցին կասկածյալին: Նա խոստովանել է կատարածը: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր