00:00:00

Գոգավան-Գուգութի ավտոճանապարհին բեռնատար է շրջվել․ անցակետ տանող ավտոճանապարհը փակ է

18:10, 10 օգոստոս 2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Տեղեկացնում ենք, որ այսօր Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար, որի հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։ Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։
Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր