00:00:00

Երևանում 45-ամյա տղամարդը դանակահարել է երկու քաղաքացու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

13:02, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու: Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր