00:00:00

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

12:16, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, որը միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր