00:00:00

Ողբերգական վթար Արագածոտնի մարզում՝ Toyota-ն մի քանի պտույտ շրջվել է․ վարորդն ու նրա քույրը մահացել են

11:33, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Այնտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։ Ըստ աղբյուրի՝  վիրավորներից Մ․ Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ մյուս վիրավորը՝ վարորդի քույրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր