00:00:00

Վթար Սիսիան քաղաքում. կա տուժած

12:00, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսական փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր