00:00:00

Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

01:39, 10 օգոստոս 2019 Պատահարներ

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական վիճակում՝ դեպքի վայրից դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկված քաղաքացին, որ միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր