00:00:00

Կաթնաղբյուր գյուղում այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի

22:03, 09 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:48-ին, մարվել՝ 19։47-ին։ Այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր