00:00:00

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 30-ամյա աշխատակիցը էլեկտրակայանում հոսանքահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

23:16, 08 օգոստոս 2019 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Ճառագայթային և Այրվածքների գիտահետազոտական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «լուսաջերմային այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, աջ վերին վերջույթի, մարմնի 12 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնակամ բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Օ-ն է, ով հոսանքահարվել է նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Չարենցի փողոցի 38 հասցեում գտնվող էլեկտրակայանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Օ-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում և ըստ բժիշկների տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր