00:00:00

Երևանի Կիևյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա, վնասվել է նաև «Տաշիր պիցցա»-ի ապակին

22:47, 08 օգոստոս 2019 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել և տապալվել է։ Ընկնելու արդյունքում մասամբ վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծառի տապալման հետևանքով կոտրվել է նաև «Տաշիր պիցցա»-ի հսկայական ապակին՝ փշրվելով ու լցվելով շենքի ներսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր