00:00:00

Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվել է 10 հա բուսածածկույթ

22:07, 08 օգոստոս 2019 Պատահարներ

    Օգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:32-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է 10 հա բուսածածկույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր