00:00:00

Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ BMW X5-ը տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքի վաճառքի տաղավարի մեջ

21:31, 07 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 և Opel մակնիշի մեքենաները։ Բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքի համար նախատեսված վաճառքի բացօթյա տաղավարի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր