00:00:00

Տավուշի մարզում ավտոմեքենան հայտնվել է ձորում. կա վիրավոր

22:22, 06 օգոստոս 2019 Պատահարներ

Տավուշի մարզում օգոստոսի 5-ին, ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վ. Մ-ն իր վարած Dodge CHARGER մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում՝ բնակավայրի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  վթարի հետևանքով վարորդ Վ. Մ-ն «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Հետաքննությամբ պարզվել է, որ վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորները բոլորը եղել են ամրակապված, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորովեր և բոլորն էլ ամրագոտի կապած չլինեին, վթարը, հնարավոր է՝ ողբերգական լիներ։ Աղբյուրի տեղեկություններով` գյուղացիներն առաջինն են օգնության հասել վարորդին և ուղևորներին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր