00:00:00

Կրակոցներ՝ Եղեգնաձորում. «Պորշ Կայեն»-ի 27-ամյա վարորդը ձերբակալվել է

19:28, 06 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 5-ի կեսգիշերին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի սուպերմարկետներից մեկի մոտից կրակոցի ձայներ են լսվում: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի ունեցածը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ: Հայտնաբերվեց 5 պարկուճ: Ահազանգից րոպեներ անց Եղեգնաձորի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 7.62 մմ տրամաչափի երկու պարկուճ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր