00:00:00

Որդին գողացել է մոր զարդերը

01:04, 06 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 3-ին, ժամը 10-ին, ոստիկանություն է զանգահարել Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից անհետացել է ոսկեղենը, կարծում է՝ գողացել են: Ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կնոջ 25-ամյա որդին է գողացել ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, որ պարտք ունենալու պատճառով է գողացել զարդերը, որոնց մի մասը գրավադրել է: Մնացած զարդերը նա ներկայացրել է ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր